Այլ
Խոշոր ավտովթար Երևան-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների…
Այսօր ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Մ.Վ., ծնված 1962 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ուղևորը՝ Ն.Ա.-ն (ծնված 1979 թ.), տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախ...
Տհաճ հոտի պատճառը պարզվել է. ի՞նչ էր եղել Էջմիածնում
Երեկ կեսգիշերի սահմաններում Էջմիածին քաղաքում տհաճ հոտ էր տարածվել, որի ծագումը բնակիչների համար անհասկանալի էր: Էջմիածն...
Գագիկ Սուրենյանը դիմում է գյուղատնտեսներին
Արարատյան դաշտում առաջիկա 5 օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներո...