Հասարակություն
ԱԺ մաքրուհիներ-«Քլիներս» վեճը լուծվեց. 9 մաքրուհի աշխատանքից դուրս է եկել, գումարը կբաժանվի մնացած 51-ի միջև. Լրատվամիջոց
ԱԺ 60 մաքրուհիներից 9-ը հրաժարվել են «Քլիներս» ընկերության հետ պայմանագիրը երկարաձգել, իսկ 51-ը երկարաձգել են և համաձայնել շարունակել աշխատանքը: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց մաքրուհիներից…
ԱԺ 60 մաքրուհիներից 9-ը հրաժարվել են «Քլիներս» ընկերության հետ պայմանագիրը երկարաձգել, իսկ 51-ը երկարաձգել են և համաձայնել շարունակել աշխատանքը: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց մաքրուհիներից մեկը:
«Ավելի լավ է մնանք շենքի ներսում և պայքարենք, քան այս դարպասներից դուրս գանք, բացի այդ՝ որոշեցինք մնալ, մինչ ուրիշ աշխատանք կգտնենք, որ առանց գումար չմնանք»,- ասաց մեր զրուցակիցը:
Աշխատանքը շարունակելու որոշումը 51 մաքրուհիները կայացրել են այսօր առավոտյան, «Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյանի հետ հանդիպումից հետո:
«Ասում էր ես կլրացնեմ նրանց տեղը, ովքեր որ համաձայն չեն լինի երկարացնել պայմանագիրը և աշխատանքը չի տուժի: Որոշեցինք դեռ մնալ, որովհետև ոչ աշխատանք ունենք, ոչ էլ որևէ պայման է փոխվում, որ մտածենք ուրիշ աշխատանք կգտնենք: Հնարավոր է ընթացքում ինչ-որ բան փոխվի»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալն...
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով ես և իմ գործընկերնե...
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
Մի քանի սերունդ հին հեռուստացույցս որոշեցի նվիրել Միրզոյաններին. հրավիրել են ոստիկանություն. Armdaily. am
Երեկ ԱԺ քառօրյայի ընթացքում, խոսելով Հայստանում գործող վարկերից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց տան տեխնիկան...