Հասարակություն
Մի քանի սերունդ հին հեռուստացույցս որոշեցի նվիրել Միրզոյաններին. հրավիրել են ոստիկանություն. Armdaily. am
Gohar Vardanyan
2,948 դիտում
Երեկ ԱԺ քառօրյայի ընթացքում, խոսելով Հայստանում գործող վարկերից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց տան տեխնիկան գնել է ապառիկով՝քանի որ այդպես հարմար է,իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ցանկացել է «Զիգզագ» խանութից հեռուստացույց գնել, սակայն հարկադիրի պատճառով չի կարողացել և այժմ տանը հեռուստացույց չունեն։ Այսօր «Այլընտրանք» ՀԿ-ի համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը պլազմային հեռուստացույց էր տարել ԱԺ-ի մոտ՝ որպես Միրզոյանին նվեր։
Armdaily. am-ի հետ զրույցում Մանթաշյանը նշել է, որ ինքը հենց ԱԺ նախագահի հեռուստացույց գնելու օրն է տեղեկացել այդ մասին.«Ինձ զանգահարեցին և ասացին, որ Միրզոյանը իր թիկնապահների շքախմբով Երևան Մոլի «Զիգզագ»-ում է, սակայն ԴԱՀԿ-ի պատճառով չի կարողացել գնել»։
Լրատվականի հետ զրույցում Նարեկ Մանթաշյանը նշել է, որ սկզբում ցանկացել է հենց այդ պահին դա հանրայնացնեյ. «Բայց հետո հասկացա, որ դա հատուկ է արված, որ մարդիկ մտածեն, թե իրենք շատ ազնիվ են ու նույնիսկ հիմա չեն կարողանում տեխնիկա գնել, ապառիկով են ուզում գնել , բայց դա էլ չեն կարողանում անել։ Ցանկանում են ցույց տալ, որ նորմալ է այն, որ ժողովուրդը վարկերի մեջ է»։
Բայց քանի որ երեկ Միրզոյանն այդ մասին ինքը հանրայանցրեց,իսկ կինը՝Գոհար Աբաջյանը ֆեյսբուքում հաստատեց, որ իրենք չունեն հեռուստացույց, Մանթաշյանը որոշեց նվեր անել.«Ես տանն ավել հեռուստացույց ունեի,մի քանի սերունդ հին, որոշեցի նվիրել Միրզոյաններին»։
նշված էր ու նվերին հատուկ ձևով փաթեթվորված։ Ես տարել էի, որ դա Միրզոյանը վերցնի։ Դրա մեջ ամոթ բան չկա»։ Մանթաշյանի խոսքերով որոշ ժամանակ անց իրեն հրավիրել են ոստիկանության Արաբկիրի բաժին.«Ինձ հետ շատ քաղաքավարի էին խոսում։ Ինձ ասացին, որ հեռուստացույցն իրենց մոտ է և խնդրեցին մի քանի տողով բացատրագիր գրել, թե ինչի համար էր այս ակցիան։» Մանթաշյանը հավելեց, որ բացատրագրում նշել է, որ դա բարի կամքի դրսևորում է եղել.«Որպեսզի մեր պետական այրերը գոնե մինիմալ կենցաղային պայմաններով ապահովված լինեն։ Բայց ինձ ասացին, որ Միրզոյանը չի ընդունել նվերը և ես հեռուստացույցը հետ վերցրեցի»։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
615
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
827
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
279
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,227
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրանջատումներ կլինեն․ 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ․ Ղալամքարյան
1 րոպե
350
Սպասվում է բուք, ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի
1 րոպե
1,106
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքը՝ այսօր
1 րոպե
2,825
5.0
Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
1 րոպե
1,117