Հասարակություն
Ահազանգ. Հայաստանում փոքր ՀԷԿ-երը փակման եզրին են. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
325 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում: Դրանց մեծ մասը փակման եզրին է. այս մասին ահազանգում է վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի նախագահ Ռոման Մելիքյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, թե ՀԷԿ-երը չեն կարողանում պլանավորածի չափով էլէներգիա արտադրել և ընկնում են ֆինանսական ծանր կացության մեջ: Իսկ չեն կարող, քանի որ ջրերի ոլորտում վատ կառավարում է իրականացվում. ՀԷԿ-երը չեն ստանում օրենքով նախատեսված հասանելիք ջրաքանակը և, բնականաբար, չեն կարողանում արտադրել անհրաժեշտ էլեկտրաէներգիան: «Եթե քաղաքականությունը չփոխվի, և որոշակի խթանիչ մեխանիզմներ չկիրառվեն, ապա մենք լուրջ վտանգների առջև կկանգնենք»,- ասել է նա:
Նկատենք, որ փոքր ՀԷԿ-երից շատերը, նախկին իշխանությունների թույլտվությամբ, կառուցվել են սխալ վայրերում, հաճախ խախտումներով, և որոշ ժամանակ անց նման խնդիր պետք է ծագեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
834
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
285
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,235
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
77
ՔԿ-ն՝ Արմավիր ՔԿՀ-ում մահացած հայտնաբերված կալանավորի մասին
1 րոպե
142
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
77
5.0
Վաղինակ Եղիազարյանը նշել է ավտոպատահարների նվազման երեք հիմնական ուղիները
1 րոպե
175