Ֆլեշմոբՙ ի պատիվ Նազարբաևի. Թելեգրամ ալիքները նույնպես անվանափոխվում են Նուրսուլթան
Ղազախստանի մայրաքաղաք Աստանան նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու որոշումն իր ՙազդեցությունն էՙ ունեցել ոչ միայն Ղազախստանում: Աղմկահարույց տեղեկությունից հետո ռուսական մի շարք թելեգրամ ալիքներ ֆլեշմոբ են սկսելՙ ալիքներն անվանափոխվելով Նուրսուլթան: Ֆլեշմոբը սկսվել է այսօր երեկոյան: Օրինակՙ Телеканал 360tv թելեգրամ ալիքն անվանափոխվել է Нурсултан 360tv, իսկ Лентач-ըՙ Нурсултанач: Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանի խորհրդարանը միաձայն որոշել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթանՙ ի պատիվ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: ՙԻնքըՙ Նազարբաևը, տեղյա՞կ է, որ այսպիսի ալիք է ստեղծել՚,- ասվում է «Нурсултан Караульный» թելեգրամ ալիքի հրապարկումներից մեկում:

Քաղաքականություն

Պատահարներ