Պակիստանը նախազգուշացրել է Աֆղանստանի իշխանություններին
Պակիստանի պաշտպանության նախարար Խուջաթ Ասիֆը հայտնել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները Աֆղանստանի իշխանությունների հետ արդյունք չեն տվել։ Նրա խոսքով՝ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ անվտանգության հարցերում։
Ասիֆը ընդգծել է, որ Պակիստանը պատրաստ է պահպանել գործող հրադադարը, սակայն այն կշարունակվի միայն այն դեպքում, եթե Աֆղանստանի տարածքից այլևս չկատարվեն հարձակումներ։ Պաշտոնյան նշել է, որ իր երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի։
Հավելենք՝ վերջին ամիսներին Պակիստանի և Աֆղանստանի սահմանային գոտիներում կրկին աճել է լարվածությունը։ Իսլամաբադը պարբերաբար հայտարարում է, որ հարձակումների պատասխանատվությունը կրում են Աֆղանստանի տարածքում գործող զինյալ խմբավորումները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ քայլեր դեռևս չեն ձեռնարկվել։ Այս մասին հայտ...
Ղրիմի և Պուտինի մասին խոսքերից հետո Գերմանիայի ՌԾՈՒ հրամանատարը հրաժարական է տվել
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտն ընդունել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ Ախիմ Շոնբա...
Ադրբեջանի հետ սահմանին իսրայելցիներն են. Իրանի Գերագույն առաջնորդ
«Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտարերկրյա բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Պատրանք է ն...
Տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի և Բելառուսի պաշտպանության նախարարի օգնականի հանդիպումը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելառուսի Հանր...