Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի պատճառներին ու Ս․Սարգսյանի հայտարարություններին

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի պատկերացրած լեգիտիմությունը համընկներ միջազգային լեգիտիմության հետ, սակայն դա գործնականում անհնար էր։

Վարչապետը նշել է, որ դեռ 1990-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական և միջազգային պատկերացումները հեռացել էին միմյանցից, առաջացնելով խոր ճեղք։ Նրա խոսքով՝ այդ պատկերացումները համապատասխանեցնելը տեսականորեն գուցե հնարավոր էր, սակայն գործնականում՝ ոչ, քանի որ առաջին քայլով պետք էր ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, և այլ տարբերակ պարզապես չկար։

«Եթե մենք կարծում ենք, որ դա կարող էինք անել 2018-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել», – ասել է Փաշինյանը։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՍՍ–ն կրկին խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։

«Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր»,- գրել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ նաեւ իր մեջը կներգրավի ՍՍ–ի գրած մի նամակը, «որ չմտածես առ եմ համարում», եւ նշել, որ ՏՊԼ–ին ու ՔՌ–ին նույնպես տեղեկացնի։

Փաշինյանը մեջբերել է ՍՍ–ի 2018թ․ ապրիլի 17–ի ԱԺ ամբիոնից արած հայտարարության մի հատվածը, երբ ՍՍ որպես վարչապետի թեկնածու շեշտել էր Ադրբեջանի մեծ հավանականությունը ԼՂ հարցը պատերազմով լուծելու։


Փաշինյանի մեջբերումը ՍՍ–ի 2018թ․ ապրիլի 17–ի խոսքից՝ «Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։


Նա հարցադրում է բադրել, թե եթե 2020–ից հետո բանակի մասին տարվող քննադատություններից թեկուզ մի մասը ճիշտ լիներ, ՍՍ–ն 2018–ին այլ բան պիտի արտահայտեր։ Փաշինյանը գրում է, որ այդպես չասելու պատճառը, ըստ իր պնդման, այն է, որ 2018թ․ դրությամբ «որ դու բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես եւ ոչ թե բանակ»։

Փաշինյանը նշել է, որ եթե բանավեճ չեն մտնում, ինքը ցույց կտա բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները եւ զինվորների աշխատավարձերը, եւ նախազգուշացրել է՝ «մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի»։


Նա գրել է, որ սկզբում մտածել է, որ քաղաքացիները կարող են նեղվել այն մտքից, թե ՏՊԼ–ին, ՔՌ–ին եւ ՍՍ–ին է առաջարկում ցուցադրել ձեռքբերումները, իսկ քաղաքացիներին՝ ոչ, եւ ընդունել է, որ դա անարդար է։

Հետևաբար՝ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խումբ(եր), որոնք համաձայն են պահպանել կոնֆիդենցիալության պայմանները, հնարավորություն կունենան տեսնել վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը եւ տեխնիկան եւ լսել ինժեներական նորարարությունների ներկայացում։


Ցուցադրությանը մասնակցելու կարգը՝

1․ Կազմել մասնակցել ցանկացող քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով եւ ուղարկել [email protected]

էլ․ փոստի հասցեին։

2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։

3․ Ցուցադրության օրը կորոշվի Կառավարության ներկայացուցչի կողմից։

Փաշինյանը նշել է, որ ցուցադրությունը կազմակերպվելու է պատշաճ ցուցակի կազմելուց եւ նշված էլ․ փոստի հասցեին ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում։


Քաղաքականություն