Հունգարիայի համար դժվար է հրաժարվել ռուսական նավթից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հունգարիային դժվար է հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումներից՝ իր աշխարհագրական դիրքի պատճառով։ Թրամփի խոսքով՝ երկրի՝ ծովի ելք չունենալը մեծացնում է էներգետիկ կախվածությունը։
«Վիկտոր Օրբանի համար բարդ է նավթ և գազ ստանալ այլ տարածաշրջաններից։ Հունգարիան մեծ երկիր է, սակայն չունի ծովային նավահանգիստներ, և դա լուրջ խնդիր է նրանց համար»,– նշել է Թրամփը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ընթացքում։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի վերջին, Թրամփը հայտնել էր, որ Օրբանը խնդրել է բացառել Հունգարիան ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ հարցը դեռ քննարկման փուլում է։ Օրբանի խոսքով՝ Բուդապեշտը փորձում է համոզել Վաշինգտոնին, որ իր աշխարհագրական դիրքը պահանջում է հատուկ մոտեցում էներգակիրների ներմուծման հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն այժմ սադրիչ գործողությունների աղբյուր է. Դմիտրի Պեսկով
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն այժմ սադրիչ գործողությունների աղբյուր է։ Գրում...
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ ՍԶ-ի...
Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես է եկել ելույթով
Չեմ կարծում, որ որոշում կայացվի, հավանական է, որ վաղը կրկին նիստ կնշանակվի` հաշվի առնելով այս տեմպը, արագությունը: Այս մ...
Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. Նաիրա Զոհրաբյանը` Իմ քայլի պատգամավորին
«Էսպես ճտտոցով հրահանգ են տալիս սոցիալական ցանցերին՝ վա՜յ, հեղափոխության դեմ պայքար է սկսվել։ Հարգելինե՛րս, մենք չենք պա...