Քաղաքականություն
Հայաստանում սպասվում է շուրջ տասը հազար քաղաքացու կրճատում. Էլինար Վարդանյան
Gohar Vardanyan
282 դիտում
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Առաջիկայում Հայաստանում սպասվում է շուրջ տասը հազար քաղաքացու կրճատում: Քաղաքացիների, որոնք «Հավելյալ արժեք» չեն ստեղծում: Այսպիսի ձևակերպում էր արված փոխվարչապետի և ֆինանսների նախարարի միջև եղած գրագրությունում: Եթե անգամ տուժում են հավելյալ արժեք չստեղծող ՀՀ տասը հազար քաղաքացի, այսինքն` օպտիմալացման արդյունքում զրկվում են աշխատանքից, և դառնում են գործազուրկ` դրանից շահում է հայոց պետականությունը։ Օպտիմալացման քաղաքականությունը ինքնին բացասական երևույթ չէ:
Զարգացած եվրոպական երկրներում նույնպես կարելի է հանդիպել օպտիմալացման, բայց վերջիններս դա անում են հաշվարկված, հաշվի առնելով Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջները՝ խորհրդակցել դրանց հետևանքները մեղմացնելու ուղիների և միջոցների վերաբերյալ, օրինակ` անդրադառնալով հարակից սոցիալական միջոցառումներին, որոնք, մասնավորապես, նպատակ ունեն օգնելու տվյալ աշխատողներին այլ աշխատանքում տեղավորմանը կամ վերուսուցմանը:
Ցավալի է, որ օպտիմալացման գաղափարը կառույցի օպտիմալացումից տեղափոխվեց անձնական դաշտ՝ աստիճանաբար վերածվեց մարդու աշխատանքային և անձնական որակներին գնահատականներ տալուն՝ «նման պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը»: Այստեղ խոսքը գնում է տասը հազար ՀՀ քաղաքացու մասին: Քաղաքացու, որ պետության և պետականության մի մասն են կազմում: Քաղաքացու, ում հանդեպ իշխանություններն ստանձնել են պարտավորություններ, հատկապես, երբ նրան հավաստիացրեցին, որ նա է այս երկրի տերը: Քաղաքացու, ում մասին պետք է հիշել ոչ միայն ընտրության ժամանակ քվե ակնակալելիս: Նրանց կյանքի որակի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, պետք է վաստակել այդ քվեին արժանանալու իրավունքը: Ի վերջո իշխանությունները միայն սեփական թիմի և մերձավորների համար չեն, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:
Եկեք արձանագրենք մի փաստ՝ խոսքը միայն տասը հազար մարդու մասին չէ, այլ տասը հազար ընտանիքի: Եվ այս ամենն ամենևին պոպուլիստական հայտարարություն չէ: Աղքատության հաղթահարման համար հռչակված՝ «Նպաստից դեպի աշխատանք և աշխատավարձ» սկզբունքի փոխարեն այս մոտեցման արդյունքում իրականում գործելու է ուղիղ հակառակ՝ «Աշխատանքից դեպի նպաստ, գործազրկություն» սկզբունքը:
Հանրության տեսանկյունից այս ամենը կարող է հասկանալի և դուրեկան լինել, իսկ իշխանության համար, քաղաքական առումով, շահեկան: Բայց դա միայն առաջին հայացքից է և թվացյալ: Ոչ ճիշտ հաշվարկված քայլերը կարող են բերել սոցիալական լարվածության խորացմանն ու գործազրկության աճին, ինչն էլ կնպաստի պետության սոցիալական դրական պարտավորությունների կրճատմանը և դրանց կատարման արդյունավետության ռիսկերի ավելացմանը: Պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո, հաստիքների կրճատումը, պետք է իրականացվի խորքային վերլուծությունների, հաշվարկների ու կանխատեսումների արդյունքում:
Այդ հաշվարկները չպետք է պայմանավորված լինեն անհատական հատկանիշներով, այլ պետք է բխեն ոլորտի կարգավորման արդյունավետությունից: Եվ եթե նույնիսկ կոնկրետ աշխատատեղի կրճատումը խիստ հիմնավոր է տնտեսական արդյունավետության տեսանկյունից և անխուսափելի, ապա դա պետք է հաջորդի աշխատատեղեր ստեղծելուն ուղղված պետության հստակ և հավակնոտ տնտեսական քաղաքականությունը կյանքի կոչելուն: Եվ հիմնավորումներից մեկը, որ այդ մարդկանց մի մասն իրավաբաններ և հաշվապահներ են և «էդ մարդիկ անգործ չեն մնա» կամ միգուցե ավելի լավ գործ գտնեն, խոսում է այն մասին, որ պետությունն իրեն ազատում է այս մարդկանց հանդեպ սոցիալական դրական պարտավորություններից: Իսկ ի՞նչ է արվել նրանց համար աշխատատեղեր ստեղծելու քաղաքականության իրագործման ուղղությամբ: Եթե ստեղծվեր այդպիսի հնարավարություն, այդ մարդիկ իրենք դուրս կգային պետական համակարգից:
Ոչ ոք չի երազել հանրային ծառայողի ցածր աշխատավարձով աշխատանքի մասին, ինչ է՝ անունը չինովնիկ է: Բայց այս պահին այդ մարդիկ չունեն այլընտրանք, որովհետև չեն ստեղծվել անհրաժեշտ պայմաններ: Եվ ուրեմն տնտեսական արդյունավետության գնահատման հետ մեկտեղ լավ կլինի գնահատել այդ մարդկանց համար այլընտրանք ստեղծելու ուղղությամբ արված աշխատանքը: Ի վերջո խոսելուց բացի գործի անցնել է պետք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
671
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Gohar Vardanyan
1,596
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
962
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
143
Թույլատրվել է Սամվել Կարապետյանին սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ. ՔԿ
1 րոպե
274
Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
253