Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենն ազատվել է պաշտոնից
Gohar Vardanyan
1 րոպե
440 դիտում
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանին ազատել են պաշտոնից։ Այսպիսի որոշում է այսօր կայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին SHANTNEWS. am-ին հայտնել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը։ Հիմնադրամի տնօրենին պաշտոնից հեռացնելու որոշմանը կողմ են քվեարկել խորհրդի գրեթե բոլոր անդամները։
«Հոգաբարձուների խորհրդի 21 անդամներից այսօր նիստին մասնակցում էր 18-ը։ Մհեր Խաչատրյանը պաշտոնից հեռացվել է քվեարկության արդյունքներով։ Դեմ ձայներ չեն եղել։ Ես ինքս ձեռնպահ եմ մնացել, մյուս բոլորը կողմ են քվեարկել։ Կազմվել է համապատասխան արձանագրություն։ Ինքը՝ Մհերը, նիստին ներկա չէր։ Ես անձամբ նրան տեղեկացրել եմ, որ ներկա լիներ, բայց նա պատասխանեց, որ ավելի ճիշտ կլինի, առանց իրեն նիստն անցկացնել։ Նիստում նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել։ Խորհրդի անդամներն այս պաշտոնում ընտրվելու իրավունք չունեն։ Ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գևորգ Գրիգորյանը, ով խորհրդի անդամ չէ։ Նախկինում աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում և ճարտարագիտական համալսարանում։ Իհարկե, այս որոշման պատճառը հիմնադրամում վերջին շրջանում ստեղծված իրավիճակն էր» ,- լրատվամիջոցին ասել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը։
Հիշեցնենք` հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը հայտարարել էր, որ 2017 թվականին նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդին կեղծ հաշվետվություն է ներկայացրել, ինչը, ըստ նրա, ֆինանսական չարաշահումների ապացույց է:
Պաշտոնից հեռացնելու որոշմանը հաջորդել է հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը, որում ասվում է․
«Այն պահից սկսած, երբ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց ներքին աուդիտի դրական եզրակացության մասին՝ աչք փակելով աղաղակող փաստերի վրա,իմ համար արդեն պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու էր իմ հեռացումը: Այդպես էլ եղավ. 12.03.2019թ.-ի նիստին որոշում է կայացվել ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից: Սակայն սա բնավ չի նշանակում, որ դադարեցնելու եմ արդարության համար իմ պայքարը: Այժմ տեղադրում եմ իմ վերջին մամլո ասուլիսի ամբողջական տեսանյութը, որի մեջ մանրամասնել եմ թեմայի բոլոր նրբությունները: Ու քանի որ այլևս ընդհանրապես կաշկանդված չեմ իմ գործողություններում հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջիկայում հերթականությամբ հանրությանը ներկայացնելու եմ ենթադրյալ չարաշահումների նոր փաստեր… »։
Գրառմանը կից նա կիսվել է նաև մամուլի ասուլիսի տեսանյութով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում գազատար է պայթել. զոհեր կան
Gohar Vardanyan
380
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զենք-զինամթերք մանվել Գրիգորյանի գյուղում. Ինչ են հայտնաբերել իրավապահները
Gohar Vardanyan
1 րոպե
376
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռնատարն ուժեղ քամու պատճառով մի կողմ է «քշվել» մայրուղուց
Gohar Vardanyan
1 րոպե
826
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
787
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
889
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
200
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
260