Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Երևանում և մարզերում կենդանիների դաժան սպանդ է կատարվում
Վերջին օրերին կենդանասերներն ու թափառող կենդանիների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները սոցիալական ցանցերում ահազանգում են՝ Երևանում և մարզերում կենդանիների սպանդ է կատարվում հրազենի…
Վերջին օրերին կենդանասերներն ու թափառող կենդանիների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները սոցիալական ցանցերում ահազանգում են՝ Երևանում և մարզերում կենդանիների սպանդ է կատարվում հրազենի միջոցով։
Վերջին երկու դեպքերն արձանագրվել են Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքում (այստեղ կրակել են կենդանու երեք ոտքերին, կենդանասերների օգնությամբ նրան հաջողվել է փրկել) և Երևանում՝ Հարավարևմտյան թաղամասում (Անդրանիկի փողոց 122շ.)։
Այս դեպքի հետևանքով կենդանին սպանվել է։
Ինչպես հայտնում է Aysor. am-ը՝ իրենց զանգահարած քաղաքացին՝ Արմինե Ղազարյանը, հայտնել է, որ ինքն ու տարածքի մի շարք այլ բնակիչներ խնամում էին այդ շանը, պարբերաբար կերակրում ու վերջինս որևէ վտանգ չէր ներկայացնում շրջակայքի համար, քանի որ գտնվում էր փակ, մասնավոր տարածքում։
Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Aysor. am-ը դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից նշել են, որ այս ու կենդանիների սպանդի մյուս դեպքերի հետ Երևանի քաղաքապետարանը որևէ կապ չունի ու չի կարող ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում: Ժամը 18:40-ի սա...
Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել
Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին...