Պատահարներ
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. կան զոհեր և վիրավորներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում: Ժամը 18:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան…
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասաղ գյուղի վարչական տարածքում:
Ժամը 18:40-ի սահմաններում, Opel մակնիշի 34 СС 441 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, 2-ը՝ շտապօգնության ավտոմեքենայով, 1-ը՝ քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Shamshyan.com – ից տեղեկանում ենք, որ որ բախման արդյունքում մահացածներն ու վիրավորները ավտոմեքենայից դուրս են շպրտվել: Քաղաքացիները բոլորին հայտնաբերել են դրսում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները և հոգեբանական կենտրոնի փրկարար հոգեբանները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում տղամարդիկ 60 վայրկյանում 60 միլիոն ռուբլու տեր են դարձել
Ռուսաստանի Օմսկ քաղաքում, երկու տղամարդ օրը ցերեկով թալանել են սուպերմարկետի մոտ գտնվող բանկոմատ: Այս մասին տեղեկանում ե...
Դաժան սպանություն Կոտայքի մարզում. տղան սպանել է հորը
Այսօր՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Աբովյանի բաժին զանգ է ստացել, որ...
«Էլիպսի Գուգոն» խուճապի է մատնվել. ծպտյալ փորձում է հաշվերհարդար տեսնել բողոքողներից. shamshyan.com
Արդեն մի քանի օր է, «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացուցիչներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները ընկեր...