Քաղաքականություն
Մեր «հեղափոխական» թզենին դեռ անպտուղ է. Ռուբեն ԲաբայանՄեր «հեղափոխական» թզենին դեռ անպտուղ է. Ռուբեն Մելիքյան
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը, նշելով.
«Եթե Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական ցնցումները (ինչ ուզում եք անունը դրեք) «չկապիտալիզացվեն» Արցախի հարցում մեր դիրքերի ամրապնդմամբ, ապա այդ ամենը հետին թվով կդառնա բացարձակ անիմաստ՝ Ավետարանական հայտնի թզենու պես։ Արցախի հարցը, ինձ համար, մեր պետականության բացարձակ առաջնահերթությունն է։
Իսկ մյուս բոլոր հարցերը, որքան էլ կարևոր լինեն, Արցախի հարցի համեմատ պետք է դիտարկվեն առաջնահերթությունների ստորադաս «զամբյուղում» (թեև մյուս հարցերում ևս «հեղափոխական» իշխանությունները, ցավոք, առանձնապես պարզերես չեն)։ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը փաստեց, որ մեր «հեղափոխական» թզենին, ցավոք, դեռ անպտուղ է՝ չնայած մեր դիվանագետների իրապես գնահատելի ջանքերին։
ՀԳ. Հնարավոր թյուրըմբռնումը կանխելու համար հատուկ ընդգծեմ, որ Հայաստանի և ոչ մի ղեկավարի (ներառյալ գործող Վարչապետին) երբեք չեմ համարել ու հիմա էլ չեմ համարում դավաճան կամ «հողեր հանձնող»»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Ակնհայտ սպառնալիք. պետք է առաջնային պլան մղվի Նիկոլ Փաշինյանի անվտանգության խնդիրը.1in.am
Ավելին Քաղաքականություն բաժնից
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին. 10 անձ ձերբակալվել է
Ես չեմ մտածում ամերիկացիների ֆինանսական վիճակի մասին․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը
Ներքին ապստամբություն՝ Սթարմերի դեմ․ պատգամավորները պահանջում են նրա հեռացումը
Փաշինյանի խոստումը՝ վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ․ հարցում սկսված է
2.0