Հասարակություն
Տղամարդավարի պատժել գիտենք, ադեկվատ պատասխանը տալու ենք. Մալյանի կողմնակիցները՝ «Ռեստարտ»-ի իրականացրած հարձակման մասին
Gohar Vardanyan
510 դիտում
Այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ ակցիա էր կազմակերպել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը:
«Մեկ րոպե լռությամբ հարգենք Ջորջ Սորոսի մահը` ոչ ֆիզիկական, այլ քաղաքացիական մահը: Հայաստանում այլևս չկան ջորջսորոսներ, որոնք ծնվեցին այս շենքում ու հասարակությանը մոլորության մեջ փորձեցին գցել»,- հայտարարել էր Մալյանը:
Ակցիային մասնակցող, ակտիվիստ Նարեկ Մանթաշյանն էլ իր խոսքում նշել էր, որ, անպայման, պատասխանը տալու են: «Քանի որ նրանք արդեն փորձեցին տղամարդավարի ապրել, սա արդեն մեր դաշտն է: Մենք գիտենք տղամարդավարի պատժել, մենք կարողանում ենք ընտանիք ու երեխա հարգենք, մենք չենք պատրաստվում իրենց ծնողների կամ երեխաների ներկայությամբ իրենց առևանգել, բայց մենք պատրաստվում ենք ու, անպայման, իրենց ադեկվատ պատասխանը տալու ենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ, մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Նշենք, որ Մալյանին քաշքշողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն են եղել:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Gohar Vardanyan
1 րոպե
6,814
Մոռացե՞լ էիր Ռ. Քոչարյանի և Ս.Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին. Ռոբերտ Հայրապետյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,218
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
753
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
859
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
189
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
241