Հասարակություն
Մոռացե՞լ էիր Ռ. Քոչարյանի և Ս.Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին. Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Ուզում եմ անդադառնալ համացանցում լայն տարածում ստացած թրքացած Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցին՝ չմեկնաբանելով նրա ունայնաբանությունները։…
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Ուզում եմ անդադառնալ համացանցում լայն տարածում ստացած թրքացած Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցին՝ չմեկնաբանելով նրա ունայնաբանությունները։ Ուղղակի երկու պարզ հարց եմ ուղղում ալկոհոլամոլ երգչին․ Մոռացե՞լ էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացար 4 սենյականոց բնակարան։ Ի դեպ հարցազույցներիցդ մեկում էլ նշել ես․ «Քոչարյանից 3 սենյականոց բնակարանի փոխարեն 4 սենյականոց եմ ստացել: Ինչ է մի սենյակ է չպե՞տք է ունենայի երգեր գրելու համար»։ Մոռացե՞լ էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացար 30.000 դոլար՝ մանկական երգերի ձայնապնակի ձայնագրման համար:
Այս առիթով նույն հարցազրույցում նշել ես․ «Սերժ Սարգսյանից երեխաներն են շնորհակալ, որ հիմա հայերեն երգեր են երգում: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնես»։ Հիշեցնեմ, նրանք երկուսն էլ Արցախցի են։ Իսկ Արցախցին մարդկային մի թուլություն ունի, ընկածից երես չթեքելու թուլություն: Դու այդ ընկածն ես, այլևս հավիտյան, ոտքի կանգնելու բոլոր հնարավորությունները սպառած: Եվ անկման պատճառը անհագ նյութապաշտությունդ է: Ուրախ եմ, որ այսուհետ ոչ ոք քեզ այլևս «ձիու վրա չի տեսնի»»:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Ռուսաստանում տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին լվացվել «զելյոնկայով»: Ինչպես հայտնում է НТВ` պատճառն այն է, որ տղամար...
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
2017 թվականին ԵՏՄ մաս կազմող Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 հազարից ավելի ավտոմեքենա, իսկ 2018 թվականին՝ 65 հազ...
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի
Մայրաքաղաքում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի: Ակցի...