Պատահարներ
3 ամյա երեխային մանկապարտեզից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից: Ինչպես հայտնում է…
Այսօր՝ մարտի 4-ին, ժամը 12:30-13:00-ի սահմաներում «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներից մեկից: Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փսխել է: Դաստիարակչուհին միանգամից մի քանի հոգու հետ, այնուհետև ժամանած բժիշկների հետ, փորձել են հնարավորինս օգնել երեխային, որից հետո արդեն երեխան տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Րոպեներ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Կիևյան կամրջի վրա
Քիչ առաջ Երևանում, Կիևյան կամրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների` վթարի հետևանքով զոհեր չկան, վթար...
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 9 միլիարդ դոլարի լվացման մեջ
Հայազգի գորրծարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «Тройка Диалог» բանկի միջոցով ռուսական էլիտայի համար 9 միլիարդ դոլարի լ...
Հատուկ օպերացիա՝ Վանաձորում. կաշառք ստանալիս ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա
Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու պահին մերկացրել են Վանաձոր քաղ...
Ովքեր են ծրագրել Ջրվեժում 28-ամյա երիտասարդի սպանությունը․ Ձերբակալվածներ կան
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների...