Քաղաքականություն
«Իմ քայլը» դռնփակ նիստ է արել
Gohar Vardanyan
308 դիտում
Ազգային Ժողովում այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստը։ Այն դռնփակ է եղել։ Ավարտից հետո խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը հաստատեց տեղեկություններն առ այն, որ իշխանական խմբակցության նիստում քննարկվել են մարտի 1-ին նախատեսվող քայլերթի նախապատրաստական աշխատանքները։
Հարցին՝ արդյո՞ք «մարդ բերելու» հրահանգ եղել է, Սիմիդյանը պատասխանեց,-«Իրազեկելու մասով՝ այս հարցը քննարկվել է, բայց ոչ ավելի»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նախորդ երթը տեղի է ունեցել փոքրաթիվ մարդկանց ներգրավվածությամբ, և միգուցե մտավախություն կա, Սիմիդյանը ասաց,-«Մենք մտավախություն չունենք, որից ենթադրելով Ձեր ասած «մարդ բերելու» խնդիր պետք է դնենք մեր առաջ»։
Սիմիդյանը տեղեկացրեց, որ իրենք իրազեկել են քաղաքապետարանին, որ մարտի 1-ին՝ ժամը 18։30, Ազատության հրապարակից սկսվելու է երթը, որին մասնակցելու է նաև ՀԱԿ-ը։
Մեր հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ ՔՊ-ն իր գործունեության ողջ ընթացքում նշանավորել է մարտի 1-ի զոհերի հիշատակը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
675
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,666
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,484
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
535
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանի խոսնակն անդրադարձել է Փաշինյանի և արցախցի կնոջ միջև միջադեպին
1 րոպե
592
Թրամփը խոսել է նավթի գներից
1 րոպե
340
Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
1 րոպե
2,047
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար. ԶԼՄ
1 րոպե
273