Պատահարներ
«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հայտնում է Shamshyan. com-ը։ Ժամը 19:50-ին Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ…
Այսօր՝ փետրվարի 24-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հայտնում է Shamshyan. com-ը։
Ժամը 19:50-ին Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք:
Ըստ աղբյուրի՝ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով՝ ութանկյուններով։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
ՌԴ Զելենոդոլսկի շրջանի հիվանդանոցում հիվանդը վիրահատությունը սկսելու պահին, վիրահատական դանակը մեջքին, որոշել է գնալ ծխե...
Կրակոցներ Երևանում. Կան տուժածներ
Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում: 2 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1 տուժած էլ «Արմենիա» բժշկա...
Կոտայքի մարզում Infiniti մակնիշի մեքենան մխրճվել է КамАЗ-ի մեջ
Այսօր Կոտայքի մարզում, ժամը 01:10-ի սահմաններում Զորավան գյուղի սկզբնամասում բախվել են 45-ամյա Մարտին Անանյանի վարած Кам...