Պատահարներ
Կրակոցներ Երևանում. Կան տուժածներ
Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում: 2 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1 տուժած էլ «Արմենիա» բժշկական կենտրոն: Shamshyan. com-ը հաղորդում է, որ ոստիկաններն ու քննիչները…
Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում: 2 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1 տուժած էլ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Shamshyan. com-ը հաղորդում է, որ ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի բիտա, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն: Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր: Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշումով ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
ՌԴ Զելենոդոլսկի շրջանի հիվանդանոցում հիվանդը վիրահատությունը սկսելու պահին, վիրահատական դանակը մեջքին, որոշել է գնալ ծխե...
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Փետրվարի 24–ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում սպանված 29–ամյա Կարեն Խնուսյանը հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստա...
Կոտայքի մարզում Infiniti մակնիշի մեքենան մխրճվել է КамАЗ-ի մեջ
Այսօր Կոտայքի մարզում, ժամը 01:10-ի սահմաններում Զորավան գյուղի սկզբնամասում բախվել են 45-ամյա Մարտին Անանյանի վարած Кам...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0