Քաղաքականություն
Վարչապետն իր թիկունքում ավելի ինտենսիվ կզգա ՀՀԿ-ի շնչառությունը. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարան չանցնելով՝ ՀՀԿ–ն, այնուամենայիվ, փորձում է բավականին ակտիվ քաղաքական կյանքով ապրել. կուսակցությունն իրեն պահում է «գծերի» վրա: Չնայած ՀՀԿ–ականները տապալեցին ԱԺ…
«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարան չանցնելով՝ ՀՀԿ–ն, այնուամենայիվ, փորձում է բավականին ակտիվ քաղաքական կյանքով ապրել. կուսակցությունն իրեն պահում է «գծերի» վրա: Չնայած ՀՀԿ–ականները տապալեցին ԱԺ ընտրությունները, սակայն չեն կարողանում «հանգիստ նստեն տեղները»:
Պարզվում է` կուսակցությունում լուրջ աշխատանքներ են տանում ինչպես ներքին հարցերի հետ կապված, այնպես էլ միջազգային ձեւաչափերում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ–ում մշակվում են տարբեր միջոցառումներով քաղաքական դաշտում «խաղալու» ծրագրեր՝ չսահմանափակվելով Աշոտյան–Շարմազանով «հարվածային դուետով»:
Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նաեւ ՀՀԿ քաղաքական դպրոցի աշխատանքները, ինչպես նաեւ կանոնակարգվել է ԳՄ նիստերի պարբերականությունը: Թերթի տեղեկություններով, բացի ԳՄ նիստերից, տեղի են ունենում նաեւ այլ՝ «կոնֆիդենցիալ» հանդիպումներ:
Մեր ՀՀԿ–ամերձ աղբյուրի փոխանցմամբ, օրերս նման մի հանդիպում է տեղի ունեցել ՀՀԿ–ի բոլոր ժամանակների՝ քաղաքական ակտիվ դերակատարություն ունեցած քաղաքական դեմքերի հետ: Հանդիպումը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: Քննարկվել է քաղաքական դաշտում գործելու «ճանապարհային քարտեզը», եւ յուրահատուկ դերաբաշխում է տեղի ունեցել:
Ըստ թերթի վստահելի աղբյուրի, առաջիկայում վարչապետ Փաշինյանն ու թիմակիցներն իրենց թիկունքում ավելի շատ ու ինտենսիվ են զգալու ՀՀԿ–ի շնչառությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի մարզուհին պահանջել է Հայաստանի դրոշի տակ չկախել ադրբեջանական դրոշը
Բաքվեցի դպրոցական Զահրա Սալմանլին Իրանում անցկացված կարատեի մրցաշարի ժամանակ պահանջել է, որ ադրբեջանական դրոշը չկախեն Հա...
ԱԱԾ տնօրենի որոշմամբ լեգենդար հետախույզների արձանը կկանգնեցվի. բաց մրցույթ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտահղացմամբ որոշվել է կերտել խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հո...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սեյրան Սարոյանը 3.1 մլն դոլարով վաճառքի է հանել Մոնումենտի իր հողակտորը. Հետք
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության անդամ Սեյրան Սարոյանը 3.1 միլիոն դոլարով վաճառքի է հ...
Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանն արձագանքել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստան...