Հասարակություն
Որ ԲԿ-ներն են իրականացնելու անվճար վիրահատություն չարորակ հիվանդությունների շրջանակում
Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ…
Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից:
Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էր որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է:
Այսուհետև չարորակ հիվանդությունների պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները` ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետևյալ բժշկական կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, Նատալի-Ֆարմ ՍՊԸ Աստղիկ ԲԿ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Վանաձորի ԲԿ:
Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ Առողջապահության նախարարությունը երեկ մի խումբ հայտնի օնկոլոգների հետ քննարկել է քաղցկեղի անվճար բուժման հետ կապված հարցերը։ Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել հայտարարված ծրագիրը, ասել, որ այն իրատեսական չէ, և առնվազն սեպտեմբերին համակարգում կոլապս կառաջանա, քանի որ նախատեսված գնացուցակով հնարավոր չի լինի իրականացնել պետպատվերը։ Նշվում էր, որ ծրագրին մասնակցելուց հրաժարվել են «Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Նա ներկայացրեց իր...
Անհայտացել (կամ մահացել) են վկաներն ու փորձագետները․ Արայիկ Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորների քրեական գործերն այնպես են քննվել, որ երկնքից աստղեր ի...