Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Նա ներկայացրեց իր տպավորությունները` նշելով, որ որդեգրել են ազնիվ լինելու եւ իրերը իրենց անունով…
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան:
Նա ներկայացրեց իր տպավորությունները` նշելով, որ որդեգրել են ազնիվ լինելու եւ իրերը իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծման նախաձեռնություններով հանդես գալու քաղաքականություն:
«Պետքարաններում խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Որևէ աշխատանք տարիների ընթացքում չի արվել: Գործուն ջանքեր ենք թափելու, որպեսզի այստեղ մարդկային, նորմալ վիճակ ստեղծվի»,-ասաց Արշակյանը:
Նա խոսեց նաև սպասարանների մասին: Արշակյանի խոսքով՝ դրանք պետք է բարեկարգվեն ու ջեռուցվեն:
«Այստեղ ջեռուցում չկա, մի քանի նստարաններ են, որոնց վրա անհնար է նստել ցրտի պատճառով»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Խնդրում եմ ուղարկեք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի ու տատերի նկարները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է․ «Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրու...
Գլուխս եք կորցրել, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից... Նարեկ Սարգսյանը Հայաստան է զանգահարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ես ձանձրանում եմ. Օդաչուն երկնքում սեռական օրգան է պատկերել և գրություն թողել
Diamond Star ինքնաթիռի ավստրալացի օդաչուն երկնքում երկու ՙառնանդամ՚ է նկարել և գրել ՙԵս ձանձրանում եմ՚: Այս մասին հաղորդ...