Հասարակություն
Անհայտացել (կամ մահացել) են վկաներն ու փորձագետները․ Արայիկ Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորների քրեական գործերն այնպես են քննվել, որ երկնքից աստղեր իջեցնելու դեպքում անգամ ճշմարտության բացահայտումը գրեթե անհնար է։ Թերևս լուծումը…
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորների քրեական գործերն այնպես են քննվել, որ երկնքից աստղեր իջեցնելու դեպքում անգամ ճշմարտության բացահայտումը գրեթե անհնար է։ Թերևս լուծումը պատասխանատուների ինքնախոստովանական ցուցմունքներ են լինելու այն մասին, թե ինչպես են կոծկել-կեղծել ճշմարտությունը։ Վերացվել կամ ոչնչացվել են ոչ միայն իրեղեն ապացույցները (նյութեր, փաստաթղթեր, նմուշներ), այլ անհայտացել (կամ մահացել) են նաև վկաներն ու փորձագետները։ Արթուր Ղազարյանի գործի յուրաքանչյուր էջի տակ քողարկված է սուտն ու կեղծիքը, անպատժելիությունն ու արհամարհանքը, փնթիությունն ու անտարբերությունը։ Ավելի քան 8 ամիս է Իրինա Ղազարյանի հետ փորձում ենք մաքրել 8 տարվա կեղտը առայժմ՝ ապարդյուն։ Կասկած չկա՝ վաղ թե ուշ կեղտը մաքրելու ենք ամբողջությամբ»։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․ «Առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով:
Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ համաձայնագիր են կնքել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառա...
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Եթե կառավարությունը չարձագանքի եւ չլսի մեր խնդիրները, երկուշաբթի օրը՝ փետրվարի 25-ին դիմելու են Արհմիությունների կոնֆեդե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Ադրբեջանցիմոդել Մահբուբա Մամեդզադեն կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Lenta-նՙ հավելելով,...