Հասարակություն
Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն
ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 9-ին կանցկացվեն Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ազատամուտ…
ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 9-ին կանցկացվեն Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Ժորա Մարտիրոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Այս պահին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում։ Մոտ 100 մեքենա Արցախի փողոցից շարժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ վիճակ է․ Տրանսպորտի նախարարը «Կիլիկիա» ավտոկայանից
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է «Կիլիկիա» ավտոկայան: Նա ներկայացրեց իր...
Անհայտացել (կամ մահացել) են վկաներն ու փորձագետները․ Արայիկ Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորների քրեական գործերն այնպես են քննվել, որ երկնքից աստղեր ի...