ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանըՙ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման արարողությանը, որի ընթացքում համերգով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարութամբ, և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։