ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ
ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դեռևս դիմացկուն չեն երկարատև հակամարտության համար, զգուշացրել է դաշինքի գլխավոր ռազմածովային հրամանատարը՝ սրելով մտահոգությունները, որ Եվրոպան դեռևս պատրաստ չէ Ռուսաստանի հետ երկարատև բախման: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի միացյալ ծովային հրամանատարությունը գլխավորող Թագավորական նավատորմի փոխծովակալ Մայք Աթլին:
Մայք Աթլին նշել է, որ արևմտյան զինված ուժերը պետք է պատրաստվեն ավելի բարդ մարտադաշտի, որը ներառում է ինչպես կիբեր, այնպես էլ ռազմական սպառնալիքներ: Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Ռուսաստանի նկատմամբ առավելություն ունի, սակայն պարտադիր չէ, որ կարողանա դիմակայել երկարատև մարտական գործողությունների:
«Արդյո՞ք մենք ունենք այն դիմացկունությունը, որը կցանկանայինք ունենալ: Կարծում եմ՝ վերջին 10 ամիսների մեկնաբանությունները ցույց են տվել, որ ոչ, չունենք»,- ասել է նա:
«Բայց երկրները լավ գիտակցում են դա և պատրաստ են ներդրումներ կատարել այդ հնարավորություններում՝ մեր դիմացկունությունը բարելավելու համար»,- հավելել է նա:
Սակայն, ըստ Աթլիի, ՆԱՏՕ-ի ներդրումները «ժամանակի ընթացքում» կբավարարեն մարտահրավերների շրջանակը:
«Ես իրատես եմ. փողը խնդիր է, և մեր բոլոր դաշնակիցներն ունեն բազմաթիվ մրցակցային առաջնահերթություններ՝ կապված հարկատուների փողերը ծախսելու հետ,- ասել է նա: - Ես չեմ ձևացնի, թե յուրաքանչյուր ցենտ պետք է ծախսվի պաշտպանության վրա՝ յուրաքանչյուր հասանելի հնարավորության համար: Խոսքը առաջնահերթությունների մասին է»:
Չնայած ձգձգվող հակամարտության ներկայիս պատրաստվածության վերաբերյալ իր վերապահումներին, Աթլին կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամները ստանձնում են անհրաժեշտ պարտավորությունները:
«Կարծո՞ւմ եմ արդյոք, թե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում: Անշուշտ: Այո, որովհետև այդպես է»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ճիշտ դիրքավորման դեպքում հնարավոր է հասնել իշխանափոխության. Արթուր Վանեցյան
«Այո, շատ տխուր է հավաքական ընդդիմության վիճակը։ Պետք է քաջություն գտնել ու ասել, բայց դա չի նշանակում, որ անհույս է»,-...
Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական». Դավիթ Անանյանը՝ Ադրբեջանից բենզին ներկրելու մասին
Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծման շուրջ առաջացած հանրային աղմուկը, բնականաբար, ունի և՛ էմոցիոնալ,...
ԵՄ գnղերը դեռ վախենում են բռնագրավել ռուսական ակտիվները. Մեդվեդև
Եվրոպացի առաջնորդները, որոնք երեկ գագաթնաժողով են անցկացրել՝ քննարկելու Կիևի ռեժիմի ֆինանսավորման հարցը, մինչ այժմ զգուշ...
Պուտինը ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմաճակատում ռուսական զորքերը առաջ են շարժվում բոլոր ուղղություննե...