Լավրովը նշել է՝ որ դեպքում Պուտինը կշփվի Մակրոնի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Եթե նա պատրաստ է խոսելու, մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ միշտ բաց է շփման համար, սակայն պայմանով, որ լինեն քաղաքավարի մարդիկ՝ որոշակի տարրական պարկեշտությամբ», – Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռեգնում» պարբերականը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Մակրոնի հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հակասական են թվում նրա նախորդ հայտարարությունների համեմատ: Լավրովի խոսքով՝ վերջին ամիսներին Ֆրանսիայի նախագահը բազմիցս ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը բարդել է բացառապես Ռուսաստանի և անձամբ Պուտինի վրա:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...