Պուտինը համաձայն է փոխզիջումների գնալ․ մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է գնալ փոխզիջումների, ինչի մասին ինքն ասել է նաև Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։
«Բանակցություններից առաջ, Մոսկվայում կայացած նախնական հանդիպումների ժամանակ, մեզ առաջարկներ արվեցին, խնդրեցին որոշակի փոխզիջումների գնալ։ Երբ ես եկա Անքորիջ, ասացի, որ դա մեզ համար դժվար որոշում կլինի, բայց մենք համաձայն ենք մեզ առաջարկված փոխզիջումներին»,- ասել է Պուտինը՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, թե այս ամենից ելնելով՝ անհիմն է իրենց մեղադրելը, թե ամբողջությամբ մերժում են փոխիջումների հնարավորությունը։
«Գնդակը մեր մրցակցի դաշտում է, այսպես ասենք, Կիևի ռեժիմի պարագլուխների դաշտում և, առաջին հերթին, նրանց եվրոպացի հովանավորների դաշտում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Նշենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը բանակցություններ էին վարել օգոստոսի 15-ին՝ Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում, որը տեղակայված է Ալյասկայի Անքորիջ քաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
Ճիշտ դիրքավորման դեպքում հնարավոր է հասնել իշխանափոխության. Արթուր Վանեցյան
«Այո, շատ տխուր է հավաքական ընդդիմության վիճակը։ Պետք է քաջություն գտնել ու ասել, բայց դա չի նշանակում, որ անհույս է»,-...
Տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական». Դավիթ Անանյանը՝ Ադրբեջանից բենզին ներկրելու մասին
Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծման շուրջ առաջացած հանրային աղմուկը, բնականաբար, ունի և՛ էմոցիոնալ,...
ԵՄ գnղերը դեռ վախենում են բռնագրավել ռուսական ակտիվները. Մեդվեդև
Եվրոպացի առաջնորդները, որոնք երեկ գագաթնաժողով են անցկացրել՝ քննարկելու Կիևի ռեժիմի ֆինանսավորման հարցը, մինչ այժմ զգուշ...
Պուտինը ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմաճակատում ռուսական զորքերը առաջ են շարժվում բոլոր ուղղություննե...