Հասարակություն
Մեկ մլն դոլարանոց ծրագրով տեղադրված ճանապարհային նշանները դառնում են թոնրի կափարիչ կամ բահ․ Տրանսպորտի նախարար
Երևանից մինչև Իրանի սահման ծրագիր ունենք, որ ժամանակակից ճանապարհային նշաններով ենք համալրում, շուրջ չորս հազար նշան պետք է տեղադրվեր, և արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին: Այս մասին այսօր…
Երևանից մինչև Իրանի սահման ծրագիր ունենք, որ ժամանակակից ճանապարհային նշաններով ենք համալրում, շուրջ չորս հազար նշան պետք է տեղադրվեր, և արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ այդ նշանները գողանում են:
«Որ հիմա թվարկեմ՝ ինչի համար են ծառայում, մի քիչ ծիծաղելի կլինի, ասենք՝ թոնրի կափարիչից մինչև ձնամաքրման բահ են օգտագործում,- ասաց Արշակյանը՝ ավելացնելով,- շատ կարևոր է, որ մենք պետական միջոցներ ենք ծախսում դրանք համալրելու համար և ապահովում ճանապարհների անվտանգությունը, կարծում եմ, որ շատ անպատասխանատու է նման մոտեցում ցուցաբերելը, վնաս են տալիս պետությանը և իրենց երեխաների անվտանգությանը»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է ծախսվում ծրագրի վրա, նախարարը արձագանքեց՝ մոտ 1 մլն ԱՄՆ դոլար, որին հետևեց վարչապետի հորդորը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ գազը հաշվարկվում է ճնշումով, բայց այն կարող է տարբեր ծավալներ ունեն...
Տոպրակի մեջ հայտնված երկվորյակների վիճակը վատացել էր. մանրամասներ
2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները դեռեւս գտնվում են «Գյումրու Ֆր...
70 չօգտագործված ավտոբուսներ կմտնեն երթուղի. Երևանի քաղաքապետարան
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Աշոտ Սարգսյանը հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շուրջ 7...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NO COMMENT
Համացանցում տեսանյութ է հրապարաակվել, որում ըստ armdaily am- ի՝ խոսում է Ռուսաստանի թեմից Տեր Սեբեոս քահանան։ «Թող ամբող...