Հասարակություն
Ալավերդիում լարված իրավիճակը չի հանդարտվում. Հրապարակ
Hraparak. am-ը գրում է. ՙԱլավերդիում լարված իրավիճակ է։ Երրորդ օրը չի դադարում տեղացիների անհնազանդության ակցիան։ ժողովուրդը փակել է երկաթգծի ճանապարհը եւ պահանջում է գործարանի վերագործարկում։Մարզպետ…
Hraparak. am-ը գրում է. ՙԱլավերդիում լարված իրավիճակ է։ Երրորդ օրը չի դադարում տեղացիների անհնազանդության ակցիան։ ժողովուրդը փակել է երկաթգծի ճանապարհը եւ պահանջում է գործարանի վերագործարկում։Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հորդորը տուն գնալ, այսօրվա հանդիպումը Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ օգուտ չտվեցին։
Աղբյուրը «Հարավ կովկասյան երկաթուղի»փբը-ում հայտնում է, որ ռուսական կողմը պահանջում է ՀՀ իշխանություններից ուժ կիրառել եւ բացել Վրաստան տանող ճանապարհը։ Ըստ որոշ գնահատականների, ընկերությունը երկաթուղու փակ լինելու հետեւանքով օրական 2 մլն դոլարի վնաս է կրում։
Ալավերդիում խոսակցություններ են տարածվում, որ ակցիան հրահրողների հետեւում ձուլարանի նախկին սեփականատեր, Վալեքս գրուպ ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանն է, որն ամեն գնով փորձում է հետ վերադարձնել գործարանը եւ ՎՏԲ-ին նորանոր առաջարկներ է անում՚։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ գազը հաշվարկվում է ճնշումով, բայց այն կարող է տարբեր ծավալներ ունեն...
Տոպրակի մեջ հայտնված երկվորյակների վիճակը վատացել էր. մանրամասներ
2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները դեռեւս գտնվում են «Գյումրու Ֆր...
Օսիպյանը հանձնարարել է անցնել ուժեղացված հսկողության
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Ինչպես տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NO COMMENT
Համացանցում տեսանյութ է հրապարաակվել, որում ըստ armdaily am- ի՝ խոսում է Ռուսաստանի թեմից Տեր Սեբեոս քահանան։ «Թող ամբող...