Հասարակություն
Արմավիրի թերթի կրպակներում վարկեր են ձևակերպում. Հրապարակ
«Հրապարակը» գրում է. «Արմավիրում մի կրպակից փորձեցի թերթ գնել: «Փակ ենք»,- ներսից ասաց աշխատակցուհին: «Ինչու» հարցին պատասխանեց. ««Մոգո» ենք սպասարկում»: Անկեղծ ասած՝ լավ չհասկացա: Կրպակի մոտ…
«Հրապարակը» գրում է. «Արմավիրում մի կրպակից փորձեցի թերթ գնել: «Փակ ենք»,- ներսից ասաց աշխատակցուհին: «Ինչու» հարցին պատասխանեց. ««Մոգո» ենք սպասարկում»: Անկեղծ ասած՝ լավ չհասկացա: Կրպակի մոտ հավաքված տղամարդկանցից մեկը պարզաբանեց. «Հենց սկսում են վարկ տալու թղթաբանությունը, ներսից փակվում են, չեն աշխատում, ո՛չ թերթ են ծախում, ո՛չ սիգարետ, ո՛չ էլ լիցքավորում են անում»:
Քաղաքի այլ հատվածում գտնվող մյուս կրպակը, բարեբախտաբար, բաց էր: Աշխատակցուհին դժգոհեց, որ «Մոգոն» «կապել են իրենց վզին»: Պատմեց՝ հունվարին, մի օրով, կրպակավաճառներին կանչել են Երեւան, մի քանի ժամ դասընթացի պես ինչ-որ բան արել ու ասել, որ այսուհետ կենտրոնանալու են միայն «Մոգոյի» վրա։ «Մնացած բաները՝ «Մոգոյից» հետո»,- տեղեկացրեց կինը:
Փոքրիկ կրպակում, որտեղ մեկ հոգին էլ է դժվար տեղաշարժվում, վարկատու կազմակերպությունը համակարգիչ ու տպիչ սարք է տեղադրել, որով կրպակավաճառները թղթաբանություն են անում: «Մե՜նք ուր, վարկ ձեւակերպե՜լն ուր… դժվարանում ենք, շփոթվում: Չեմ հասկանում, ինչի՞ առանձին գրասենյակներ չեն վարձում, աշխատողներ չեն պահում, որ բերել-կապել են մեր գլխին: Հա՛մ ուզում են եկամուտ ունենան, հա՛մ չե՞ն ուզում ծախս անեն»,- ասաց կրպակավաճառը՝ խնդրելով չհրապարակել անունը: «Եթե անունս ասեմ, գործից կհանեն»: Էջմիածնից մի կրպակավաճառ դժգոհեց․ «Ասացին՝ չես ուզում, ազատվի աշխատանքից»:
Թղթաբանության ողջ ընթացքում, որը կարող է տեւել 30 րոպեից մինչեւ մեկ ժամ՝ պայմանավորված կրպակավաճառների ոչ հմուտ աշխատանքով, վարկառուն սպասում է դրսում: «Պատուհանը բացում ենք երկու անգամ. երբ իր հեռախոսին «նստած» կոդն է մեզ փոխանցում եւ երբ պայմանագիրն է ստորագրում: Մնացած ընթացքում պատուհանը չենք բացում՝ անկախ նրանից՝ թե՞րթ են ուզում գնել, ծխախո՞տ, թե՞ այլ բան»:
Ձեւակերպումներից հետո կրպակավաճառը փաստաթղթերն ուղարկում է «Մոգոյի» ղեկավարությանը: Եթե հաստատվում է, վարկառուն գումարը ստանում է Արդշինբանկից: Լինում են դեպքեր, երբ երկար-բարակ թղթաբանությունից հետո քաղաքացին մերժվում է: Այս դեպքում կրպակավաճառն էլ չի վարձատրվում
Աշխատակցուհու փոխանցմամբ՝ շուտով նոր ու մեծ համակարգիչներ են տեղադրելու կրպակներում: «Թե որտեղ ենք դնելու, ոնց ենք ներսում շարժվելու, հայտնի չէ: Եթե կրպակը նախատեսված է թերթ վաճառելու համար, ապա ի՞նչ գործ ունի այդտեղ վարկատու կազմակերպությունը»:
«Հրապարակի» զրուցակիցը մտահոգված է՝ ընթերցող են կորցնում: «Սենց որ գնա, ընթերցող չենք ունենա: Մշտական ընթերցողներ ունենք, որ արդեն սկսել են մեկումեջ գալ: Զայրանում են, որ գալիս-հասնում են կրպակ ու փակ են տեսնումա»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ գազը հաշվարկվում է ճնշումով, բայց այն կարող է տարբեր ծավալներ ունեն...
Տոպրակի մեջ հայտնված երկվորյակների վիճակը վատացել էր. մանրամասներ
2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները դեռեւս գտնվում են «Գյումրու Ֆր...
70 չօգտագործված ավտոբուսներ կմտնեն երթուղի. Երևանի քաղաքապետարան
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Աշոտ Սարգսյանը հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շուրջ 7...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NO COMMENT
Համացանցում տեսանյութ է հրապարաակվել, որում ըստ armdaily am- ի՝ խոսում է Ռուսաստանի թեմից Տեր Սեբեոս քահանան։ «Թող ամբող...