Loans Offered at Ararat Newspaper Stands
«Հրապարակը» գրում է. «Արմավիրում մի կրպակից փորձեցի թերթ գնել: «Փակ ենք»,- ներսից ասաց աշխատակցուհին: «Ինչու» հարցին պատասխանեց. ««Մոգո» ենք սպասարկում»: Անկեղծ ասած՝ լավ չհասկացա: Կրպակի մոտ հավաքված տղամարդկանցից մեկը պարզաբանեց. «Հենց սկսում են վարկ տալու թղթաբանությունը, ներսից փակվում են, չեն աշխատում, ո՛չ թերթ են ծախում, ո՛չ սիգարետ, ո՛չ էլ լիցքավորում են անում»:
Քաղաքի այլ հատվածում գտնվող մյուս կրպակը, բարեբախտաբար, բաց էր. Աշխատակցուհին դժգոհեց, որ «Մոգոն» «կապել են իրենց վզին»: Պատմեց՝ հունվարին, մի օրով, կրպակավաճառներին կանչել են Երեւան, մի քանի ժամ դասընթացի պես ինչ-որ բան արել ու ասել, որ այսուհետ կենտրոնանալու են միայն «Մոգոյի» վրա։ «Մնացած բաները՝ «Մոգոյից» հետո»,- տեղեկացրեց կինը:
Փոքրիկ կրպակում, որտեղ մեկ հոգին էլ է դժվար տեղաշարժվում, վարկատու կազմակերպությունը համակարգիչ ու տպիչ սարք է տեղադրել, որով կրպակավաճառները թղթաբանություն են անում: «Մե՜նք ուր, վարկ ձեւակերպե՜լն ուր… դժվարանում ենք, շփոթվում: Չեմ հասկանում, ինչի՞ առանձին գրասենյակներ չեն վարձում, աշխատողներ չեն պահում, որ բերել-կապել են մեր գլխին: Հա՛մ ուզում են եկամուտ ունենան, հա՛մ չե՞ն ուզում ծախս անել»,- ասաց կրպակավաճառը՝ խնդրելով չհրապարակել անունը: «Եթե անունս ասեմ, գործից կհանեն»: Էջմիածնից մի կրպակավաճառ դժգոհեց․ «Ասացին՝ չես ուզում, ազատվի աշխատանքից»:
Թղթաբանության ողջ ընթացքում, որը կարող է տեւել 30 րոպեից մինչեւ մեկ ժամ՝ պայմանավորված կրպակավաճառների ոչ հմուտ աշխատանքով, վարկառուն սպասում է դրսում: «Պատուհանը բացում ենք երկու անգամ. երբ իր հեռախոսին «նստած» կոդն է մեզ փոխանցում եւ երբ պայմանագիրն է ստորագրում: Մնացած ընթացքում պատուհանը չենք բացում՝ անկախ նրանից՝ թե՞րթ են ուզում գնել, ծխախո՞տ, թե՞ այլ բան»:
Ձեւակերպումներից հետո կրպակավաճառը փաստաթղթերն ուղարկում է «Մոգոյի» ղեկավարությանը: Եթե հաստատվում է, վարկառուն գումարը ստանում է Արդշինբանկից: Լինում են դեպքեր, երբ երկար-բարակ թղթաբանությունից հետո քաղաքացին մերժվում է: Այս դեպքում կրպակավաճառն էլ չի վարձատրվում
Աշխատակցուհու փոխանցմամբ՝ շուտով նոր ու մեծ համակարգիչներ են տեղադրելու կրպակներում: «Թե որտեղ ենք դնելու, ոնց ենք ներսում շարժվելու, հայտնի չէ: Եթե կրպակը նախատեսված է թերթ վաճառելու համար, ապա ի՞նչ գործ ունի այդտեղ վարկատու կազմակերպությունը»:
«Հրապարակի» զրուցակիցը մտահոգված է՝ ընթերցող են կորցնում: «Սենց որ գնա, ընթերցող չենք ունենա: Մշտական ընթերցողներ ունենք, որ արդեն սկսել են մեկումեջ գալ: Զայրանում են, որ գալիս-հասնում են կրպակ ու փակ են տեսնումա».
Նմանատիպ հոդվածներ
Video: Gas Stations Previously Cheated By Charging 1000 Drams, Not Anymore Says Prime Minister
“We are receiving various alerts from citizens that gas is being calculated by pressure, but it can have different volum...
The Condition of the Twins Found in a Bag Has Deteriorated: Details
On October 17, 2018, the twins found in a polyethylene bag in Gyumri are still residing at the ‘Gyumri Fridtjof Nansen C...
70 Unused Buses to Enter Service in Yerevan
Ashot Sargsyan, a member of the Yerevan City Council's 'My Step' alliance, reports that approximately 70 unused buses wi...
VIDEO: NO COMMENT
A video has been published on the internet featuring Priest Ter Sebeos discussing topics related to Russia, according to...