Հասարակություն
Բողոքի ակցիա․ Երևան-Թբիլիսի երկաթգիծը կաթվածահար է եղել
Gohar Vardanyan
453 դիտում
Արդեն մի քանի ժամ է լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Վաղ առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը, ինչի պատճառով բեռանափոխադրումներ չեն իրականացվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Ալավերդի քաղաքում գործող պղնձաձուլարանի գործունեությունը չդադարեցվի: Նրանք պահանջում էին, որպեսզի ի շահ իրենց, խնդիրն արագ հանգուցալուծվի:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում, ակցիայի մասնակիցներն ասում էին․ «5500 ստորագրությամբ նամակով դիմել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչև այս պահը ոչ մի արձագանք չունենք՝ թե՛ վարչապետից, թե՛ կառավարությունից: Հետո էլ ասում են, թե իրավիճակ է փոխվել, քաղաքացիների դիմում բողոքներին արագորեն արձագանքում են: Եթե սա է օպերատիվ արձագանքը՝ վայ մեզ, ուրեմն ոչ մի իրավիճակ չի փոխվել, այլ մի բան էլ հետ ենք գնացել»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Սակայն, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հստակ հարցի լուծում, հստակ պատասխան:
Այս պահին երկաթգիծը դեռ փակ է, մարզպետը ցուցարարներին տեղեկացրեց, որ ինքը զանգահարել է կառավարություն և բարձրաձայնել խնդրի մասին, որտեղից խոստացել են, որ ուրբաթ օրը նախատեսվում է հանդիպում, որին մասնակցելու են գործարանի տնօրինությունը, կառավարության ներկայացուցիչներն ու բողոքի ակցիայի մասնակիցները: Սակայն դա էլ չօգնեց ու ժողովուրդը դեռ շարունակում է բողոքի ակցիան:
Նմանատիպ հոդվածներ
Միացե՛ք մեր թիմին. Տրանսպորտի նախարարը աշխատանքի է հրավիրում
Gohar Vardanyan
1,741
Փոփոխությունՙ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
Gohar Vardanyan
1 րոպե
955
Առջևում Մարտի 8-ն է. 3 միլիոն դրամՙ տորթի, շամպայնի և ծաղիկների համար Գյումրու համայնքային բյուջեից
Gohar Vardanyan
1 րոպե
806
Անառակաբարո գործողությունՙ երեխայի նկատմամբ. Ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Gohar Vardanyan
1 րոպե
764
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
1 րոպե
1,172
5.0
Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
1 րոպե
452
ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում Կատարում
1 րոպե
280
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
1,267
2.0