Հասարակություն
Ալավերդցիները հրաժարվում են բացել Երևան-Թբիլիսի երկաթգիծը
Ալավերդու բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Այս մասին NEWS. am-ը տեղեկացավ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանից. «Մեզ մարզպետն է այցելել, փոխանցել…
Ալավերդու բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Այս մասին NEWS. am-ը տեղեկացավ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանից. «Մեզ մարզպետն է այցելել, փոխանցել է, որ կառավարության ներկայացուցիչները ուրբաթ օրը կայցելեն Ալավերդի, սակայն մենք չենք բացելու երկաթգիծը, եթե ուզենային, այսօր էլ կգային»,- ասաց նա:
Նա նշեց նաև, որ պատրաստ են օր ու գիշեր շարունակել իրենց բողոքի ակցիան, մինչև հարցը լուծում չստանա:
Նշենք, որ այսօր առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները և քաղաքի բնակիչները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիշը՝ պահանջելով, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը չդադարեցնի իր աշխատանքները:
Նմանատիպ հոդվածներ
Միացե՛ք մեր թիմին. Տրանսպորտի նախարարը աշխատանքի է հրավիրում
ՀՀ Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածե...
70 չօգտագործված ավտոբուսներ կմտնեն երթուղի. Երևանի քաղաքապետարան
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Աշոտ Սարգսյանը հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շուրջ 7...
Փոփոխությունՙ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ 06.12.2017թ. ընդունված օրենքով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ազգությամբ...
Առջևում Մարտի 8-ն է. 3 միլիոն դրամՙ տորթի, շամպայնի և ծաղիկների համար Գյումրու համայնքային բյուջեից
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար այսօր Գյումրու ավագանին...