Հասարակություն
Մարտակերտում զինծառայող է մահացել
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, նախնական լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված…
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, նախնական լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկիր ներմուծվող ապրանքի չափը դարձրինք 50 կգ, բայց ինչ արեցին մեր հայրենակիցները․ մանրամասնում է վարչապետը
Այսօր ԱԺ նիստ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստան ապրանք ներմուծողների խնդրին։ Մանրամասները՝ Radioa...
Միացե՛ք մեր թիմին. Տրանսպորտի նախարարը աշխատանքի է հրավիրում
ՀՀ Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածե...
Փոփոխությունՙ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ 06.12.2017թ. ընդունված օրենքով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ազգությամբ...
Առջևում Մարտի 8-ն է. 3 միլիոն դրամՙ տորթի, շամպայնի և ծաղիկների համար Գյումրու համայնքային բյուջեից
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար այսօր Գյումրու ավագանին...