Հասարակություն
Ադրբեջանը ամերիկյան տեխնիկա է գնում, հետո ռազմականացնում. Սուրեն Սարգսյան
Gohar Vardanyan
1 րոպե
389 դիտում
Ադրբեջանը Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ առևտուր է անում: Այս մասին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը խոսել է Tert. am-ի թղթակցի հետ զրույցում: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի՝ Միացյալ Նահանգներից նախորդ տարի ներմուծած օդանավերի և սատելիտների մասին:
«Բավական երկար ժամանակ է՝ ես ասում էի, որ Ադրբեջանը ձեռք է բերել Միացյալ Նահանգների կողմից արտադրված Բելլ-412 ուղղաթիռներ, ձեռք է բերել 3-րդ երկրից, և չնայած դրանք ոչ թե ռազմական էին, այլ քաղաքացիական բնույթի, բայց հետագայում պարզ դարձավ, որ նրանք այդ ուղղաթիռները ձևափոխել և ռազմականացրել են, և այս պահին այդ ուղղաթիռները գտնվում են ոչ թե նրանց քաղավիացիայի կամ Արտակարգ իրավիճակների նախարարության, այլ Պաշտպանության նախարարության բալանսում, ավելին՝ հատուկ նշանակության ջոկատի կայանատեղիում են տեղակայված և գործելու են հատուկ նշանակության ջոկատների ենթակայության ներքո»,- ասաց նա:
Նշենք, որ Սուրեն Սարգսյանը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանը նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ: Նույնն էլ արել էր նաև հոկտեմբեր ամսին:
Սուրեն Սարգսյանը նկատեց, որ ստացվում է՝ Ադրբեջանը ձեռք է բերում ամերիկյան ոչ ռազմական տեխնիկա, նաև երրորդ երկրներից, հետո ռազմականացնում:«Ադրբեջանը երրորդ երկրից ձեռք է բերել ԱՄՆ կողմից արտադրված Բելլ քաղաքացիական ինքնաթիռները: Հետո, իհարկե, պարզ դարձավ, որ դրանք ռազմականացվել են և այժմ գտնվում են երկրի ՊՆ բալանսում, ավելին, դրանք հատուկ նշանակության ջոկատի ենթակայության տակ են գործելուՙ բնականաբարՙ օգտագործվելով Արցախի և Հայաստանի դեմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկիր ներմուծվող ապրանքի չափը դարձրինք 50 կգ, բայց ինչ արեցին մեր հայրենակիցները․ մանրամասնում է վարչապետը
Gohar Vardanyan
1 րոպե
2,102
Միացե՛ք մեր թիմին. Տրանսպորտի նախարարը աշխատանքի է հրավիրում
Gohar Vardanyan
1,741
Փոփոխությունՙ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
Gohar Vardanyan
1 րոպե
955
Առջևում Մարտի 8-ն է. 3 միլիոն դրամՙ տորթի, շամպայնի և ծաղիկների համար Գյումրու համայնքային բյուջեից
Gohar Vardanyan
1 րոպե
806
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
1 րոպե
1,172
5.0
Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
1 րոպե
452
ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում Կատարում
1 րոպե
280
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
1,267
2.0