Քաղաքականություն
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հավելյալ զեղչով. Կարասին
Gohar Vardanyan
1 րոպե
325 դիտում
Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքը իրականացվում է արտոնյալ պայմաններով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ պնդելով, որ 165 դոլարը նույնպես ավելի ցածր գին է, քան շուկայականը։
«Պետք է նաև հաշվի առնել, որ ռուսական արտահանողի կողմից հավելահաշվարկ չի կատարվում գազի գնի մեջ կալորիականության հաշվառումով (մեր կողմից մատակարարվող գազն աչքի է ընկնում բարձր ջերմատվությամբ)։ Դա, փաստացի, հավելյալ առևտրային զեղչ է, որը պայմանավորված է մեր երկրների դաշնակցային հարաբերություններով»,- հայտարարել է նախարարը։
Նրա խոսքերով՝ Հայաստանին այդ գնով տարեկան մատակարարվում է մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ:
Կարասինը հավելել է, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները մասշտաբային բնույթ ունեն և չեն սահմանափակվում միայն ռուսական գազի մատակարարման և գնի մասին հարցերով:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,290
Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը հանձած տարածքների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
1,030
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
251
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
188
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
673
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
417
1.0