Քաղաքականություն
«եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք»․ Ի՞նչ է տեղի ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում իրականում․ Արման Բաբլոյանը պարզաբանում է
Այսօր «Փաստ» օրաթերթը գրել էր, որ որոշ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել, որ «Արաբկիր» ԲԿ–ից, որը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Թերթը գրել է, որ քաղաքացիների դժգոհությունը կապված է…
Այսօր «Փաստ» օրաթերթը գրել էր, որ որոշ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել, որ «Արաբկիր» ԲԿ–ից, որը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին:
Թերթը գրել է, որ քաղաքացիների դժգոհությունը կապված է կենտրոնի ֆիզեոթերապիայի բաժնում տիրող վիճակի հետ: «Ծնողների հավաստմամբ, հիվանդանոցի տնօրինությունը կտրուկ բարձրացրել է կոնսուլտացիաների գները՝ 5000 դրամից դարձնելով 10000, իսկ բուժման շաբաթական կուրսերը 4000–ից՝ 6000 դրամ: Ծնողներից մեկի խոսքով, իր դժգոհություններին տրվել են արհամարհական պատասխաններ՝ «եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք, մեզ մոտ էս գներն են»: Հավելենք, որ հիվանդանոցի այդ բաժանմունքի պացիենտները հիմնականում երեխաներ են, որոնք ունեն որոշակի նյարդային խնդիրներ ու տարբեր տրավմաներ, եւ նրանք, որպես կանոն, պարբերաբար պետք է անցնեն բուժման կուրսը»։
AuroraNews-ի հետ զրույցում «Արաբկիր» բուժկենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանը հայտնեց, որ գնային փոփոխություններ իրոք եղել են, որոնց մասին ավելի ուշ մանրամասներ կներկայացնի։ Ինչ վերաբերում է բժշկի կողմից արված «եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք, մեզ մոտ էս գներն են» արտահայտությանը, Բաբլոյանն ընդգծեց, որ այս պահին ներքին ուսումնասիրություններ են կատարվում պարզելու համար, թե որ բժիշկն է այդպես խոսել հիվանդ երեխայի ծնողի հետ։
Առավել ընդգրկուն տեղեկատվություն և պարզաբանում կներկայացնենք ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցնում է գործունեությունը. հայտարարություն
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին ասված է ըն...
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո Գերմանիայի կառավարության կայքում հրապարակվել է «7 բա...