Քաղաքականություն
Հայաստանում ասում են` էս ինչի՞ է եկել էստեղ, ղարաբաղցիք էլ դե, գիտեք, սահամանափակում են. Սամվել Բաբայան
Gohar Vardanyan
1 րոպե
360 դիտում
Ավարտվում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, եւ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանի ու նախագահի ընտրություններ:
Այս ընթացքում Արցախում արդեն իսկ նշմարվում են իշխանության գալու ցանկություն հայտնող անձինք. հաջորդ նախագահի հավակնորդներ են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ Արցախում որպես լուրջ քաղաքական բեւեռ դիտվում է նաեւ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից չի ցանկանում անմասն մնալ նաեւ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Օրաթերթի հետ զրույցում նա նշել է, որ որեւիցե ներքաղաքական հետաքրքրություն չունի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում:
-Ինչի՞ց է կախված` կունենաք նման մտադրություն, թե ոչ: -Արցախի Հանրապետության սահամանդրության համաձայն` վերջին 10 տարին պետք է ապրած լինես այնտեղ: Դե ես էլ Հայաստանում եմ ապրել: Հիմա Հայաստանում ասում են` էս ինչի է եկել էստեղ, ղարաբաղցիք էլ դե, գիտեք, սահամանափակում են: Հիմա ես էլ չգիտեմ` ոնց Ձեր հարցին պատասխանեմ:
-Այսինքն` օրենսդրական փոփոխությունների սպասո՞ւմ եք:
-Ես չեմ սպասում, որ իրենք կամավոր կարող են նման փոփոխություն անել:
-Չեք էլ խառնվելո՞ւ, որ նման զարգացումներ լինեն:
-Դեռեւս ոչ մի բանի չեմ խառնվելու:
-Դեռե՞ւս: Ինչ-որ առաջակության եք սպասո՞ւմ:
-Հիմա ուղղակի հետեւում եմ զարգացումներին: Ամեն ինչ թող իր հունով գնա: Ինչո՞ւ պիտի խառնվեմ: Ես նման կոմպլեքս չունեմ: Եթե կլինի առաջակություն, կքննարկենք: Նման առաջակություն դեռ չկա:
-Ո՞ւմ կողմից եք սպասում առաջակության:
-Դե եթե լինի, կմտածեմ: Հիմա ո՞վ կանի այդ առաջակությունը: Գուցե Ղարաբաղի ժողովո՞ւրդը: Եթե ոչ մեկը չի անում նման բան, գնամ, ասեմ` եկել եմ, որ ի՞նչ: Եկել եմ ձեզ փրկե՞մ, ձեզ ծառայե՞մ: Ծառայում են էլի տղերքը, թող ծառայեն:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,757
Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց․ Միջադեպ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ
Gohar Vardanyan
1,702
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ղարաբաղը Ռուսաստանից բացի ուներ ևս մեկ երաշխավոր. Ռոբերտ Քոչարյան
1 րոպե
24
Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է՝ կապված ընտրությունների հետ. Քոչարյան
1 րոպե
90
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
654
Իսրայելը հայտարարում է՝ Իրանի դեմ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
1 րոպե
302