Հասարակություն
Վարդենիսում ընտրությունների թեկնածուն սննդամթերք է բաժանել բնակիչներին․ ոստիկանություն
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի…
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուն և նրա 2 համախոհները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ և թեկնածուի անունից բաժանել սննդամթերք: Նաև հայտնել են, որ դա վերջինիս կողմից օգնություն է ու կրելու է շարունակական բնույթ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Պարզվել է, սակայն, որ օգնությունը իրականում տրամադրվում է մի ՍՊԸ կողմից, մինչդեռ օգնություն բաժանողները քաղաքացիներին ներկայացնում են համայնքապետի թեկնածուի անունից:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ թեկնածուի անունից փետրվարի 3-ին նրա համախոհները օգնություն են տարել Վարդենիսում բնակվող մի ընտանիքի: Տանտիրոջից ընդունվել է հաղորդում. նա հայտնել է, որ այդ անձինք թեկնածուի անունից իրենց ընտանիքին, որպես օգնություն, տվել են բրինձ, ոսպ, հնդկաձավար, ձեթ, խտացրած կաթ, ձու և ասել, որ պետք է ձայն տաք թեկնածուին:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն թեկնածուի անունից փետրվարի 2-ին նրա համախոհները օգնություն են հատկացրել վարդենիսցի մեկ այլ ընտանիքի ևս: Այս դեպքում նույնպես ոստիկանությունում քաղաքացուց ընդունվել է հաղորդում, որ այդ անձինք հայտնել են, որ հատկացված սննդամթերքը տրվել է թեկնածուի կողմից:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման...
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ Հայկական ժամանակի լրագրողնին ընդառաջ է վազել 6-րդ դասարանցի մի ա...
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...