Հասարակություն
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից: Այս մասին րոպեներ առաջ…
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից: Այս մասին րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:
Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:
Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:
Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ:
Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ եւ նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:
Նշեմ նաեւ, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը առաջիկայում կհանվի, եւ քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է",- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ Հայկական ժամանակի լրագրողնին ընդառաջ է վազել 6-րդ դասարանցի մի ա...
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...
Ինչո՞ւ եմ ես տարված սուրճով. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ինսթագրամի իր էջում հոր հետ լուսանկար է հրապարկել գրելով. «ինչո՞ւ...