Հասարակություն
ԱԳ նոր փոխնախարար Ավետ Ադոնցի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ի պաշտոնում: Նշենք, որ մինչ այդ Ավետ Ադոնցը Իսպանիայի…
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ի պաշտոնում:
Նշենք, որ մինչ այդ Ավետ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր:
Նախորդ տարվա մարտին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ավետ Ադոնցը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցներիեւ տարվա կտրվածքով ստացած եկամուտների մասին:
Անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ըստ հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված վերջին տվյալների՝ Ավետ Ադոնցի դրամական միջոցը 2017 սկզբում կազմել է 65 000 եվրո, իսկ նշված հարկային տարվա վերջում այն ավելացել է՝ կազմելով 80 000 եվրո:
Իսկ եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 51 017 եվրո: Ավետ Ադոնցը դիվանագիտական կորպուսում է դեռ 1992 թվականից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման...
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ Հայկական ժամանակի լրագրողնին ընդառաջ է վազել 6-րդ դասարանցի մի ա...
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...