Հասարակություն
Ադրբեջանցի լրագրողներ Հայաստանում՝ ոչ առաջին անգամ․ Մանրամասներ՝ Turan-ի խմբագրի այցից
Ինչպես գիտենք՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր լրագրողների խմբով ժամանել է Հայաստան` մասնագիտական գործունեություն ծավալելու:
Հաջիևն արդեն իսկ հասցրել է հարցազրույցներ ունենալ տարբեր գործիչների հետ, այդ թվում ՀՀ նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։
AuroraNews-ի հետ զրույցում Թևան Պողոսյանը պատմեց, որ Հաջիևի հարցազրույցը վերաբերում էր հիմնականում վերջին շրջանում Հայաստանում ընթացող փոփոխություններին, այն ամենին ինչ կատարվել է և տեղի է ունենում։ Հարցեր են եղել նաև արտաքին քաղաքական ուղղվածության վերաբերյալ, Արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին։
"Եթե ցանկանում են իրենց աչքերով տեսնել և պարզել, ապա ուրախ եմ, որ եկել են Հայաստան, ավելի ուրախ կլինեի, որ մեկնեին նաև Արցախի Հանրապետություն։ Գնային էնտեղ և իրենց աչքերով տեսնեին, խոսեին մարդկանց հետ և հասկանային, որ շատ ստերեոտիպներ, որոնք երևի Ադրբեջանում մեր մասին պատմում են, չեն համապատասխանում իրականությանը", - ասել է Պողոսյանը։
AuroraNews-ը զրուցել է նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Վերջինս նշել է, որ ադրբեջանցի լրագրողների խումբն արդեն հեռացել է Հայաստանից։ Նաղդալյանի խոսքով՝ սա Ադրբեջանից և այլ երկրներից լրագրողական առաջին այցը չէ Հայաստան։
"Դա եղել է տարիներ շարունակ։ Սրա մեջ հատուկ մեսիջ փնտրել պետք չէ։ Մենք միշտ բաց ենք եղել լրագրողների առաջ",- ասել է Նաղդալյանը։
Նա հավաստիացրել է, որ ադրբեջանցի լրագրողները հանդիպումներ են ունեցել էքսպերտային մակարդակով և հանդիպել են միայն իրենց գործընկերների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Ավելին Հասարակություն բաժնից
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց․ փաստաբան
4.0