Հասարակություն
Ոստիկանության պետից մինչև շարքային պարգեւավճարները ստացել են․ Պարզաբանում
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն անդրադարձել է ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չվճարված խոստացված պարգևավճարներին: Ոստիկանությունը հերքում…
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն անդրադարձել է ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չվճարված խոստացված պարգևավճարներին: Ոստիկանությունը հերքում է այդ լուրերը: «ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, թե ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չեն վճարվել խոստացված պարգևավճարները:
Պարզաբանենք, որ ոստիկանության ծառայողներին՝ ոստիկանության պետից մինչև շարքային, այդ թվում և մարտական հերթափոխում գտնվողներին, տարեվերջին վճարվել են օրենքով նախատեսված պարգևավճարները:
Ավելին, ինչ վերաբերում է մարտական հերթապահություն իրականացրած ծառայողներին, ապա ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի՝ հունվարի 23-ին ստորագրած առանձին հրամանով նրանց կտրվի նաև լրացուցիչ պարգևավճար:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում հրապարակումներ պատրաստելիս, հավաստի ու լիարժեք տեղեկատվություն ստանալու համար, դիմել իրազեկ ու պատկան մարմիններին»:
Նմանատիպ հոդվածներ
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Տիկին վարչապետը հրահանգում է արև անենք. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է՝ Հանձնարարական...
Ինչո՞ւ եմ ես տարված սուրճով. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ինսթագրամի իր էջում հոր հետ լուսանկար է հրապարկել գրելով. «ինչո՞ւ...
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման...