Հասարակություն
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել: «... Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և…
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել:
«... Ի նշան ՀՀ պետական կառույցների կողմից՝ կինոռեժիսորի ստեղծագործելու և կինոարտադրող ընկերության գործելու իրավունքը խոչընդոտելու փաստերի դեմ բողոքի, Պարալլելս Ֆիլմպրոդքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը, 2019թ-ի փետրվար 3-ին, ժամը 15:00-ից վերսկսում է Հացադուլը և ՊԱՀԱՆՋՈՒՄ անհապաղ՝
Ա․) Վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների։
Բ․) Վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։
Գ․) Սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը»,- մասնավորապես նշված է նրա հայտարարության մեջ», - ասված է Հ. Գալստյանի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Տիկին վարչապետը հրահանգում է արև անենք. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է՝ Հանձնարարական...
Ինչո՞ւ եմ ես տարված սուրճով. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ինսթագրամի իր էջում հոր հետ լուսանկար է հրապարկել գրելով. «ինչո՞ւ...
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման...