Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին: Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` hայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին: Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Թե ո՞ր տվյալներն է հայցվորը իր պատիվն ու արժանապատվությանը վիրավորող համարել, ճշտել չհաջողվեց: Չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանին դատի է տվել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված հետեւյալ արտահայտության համար. «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Սիլվա Համբարձումյանը հավելել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:
Նշենք, որ սա երկրորդ դատական հայցն է Սիլվա Համբարձումյանի դեմ. նրա դեմ հայց է ներկայացրել նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0