Քաղաքականություն
Հայաստանը ռուսական ՍՈւ–30ՍՄ կործանիչներ է գնել
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։ «Հայաստանի Հանրապետության կողմից…
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։
«Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ–ի պատասխանում։
Լրատվամիջոցը նշում է, որ նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։ Նա հաղորդել էր նաև, որ եզրափակիչ փուլում են 100 միլիոն դոլար ռուսական վարկի շրջանակում սպառազինություններ առաքելու մասին բանակցությունները։
Սու–30ՍՄ–ն ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ–ն դասվում է 4++ սերնդի շարքը։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Կարեն Կարապետյանը գալիս է Հայաստան
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գալիս է Հայաստան։ Համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, որ նա գտնվու...
Սկսվել է Վանո Սիրադեղյանի վերադարձի գործընթաց. 24news
24News. am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, գրեթե 20 տարի հետախուզման մեջ գտնվող Ներքին գործերի նախկին նախարար Վանո...