Հասարակություն
«Շշի Մելոյի» ռեստորանում կրակոցների հետևանքով վիրավորներից 2-ին վիրահատել են
«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի արդյունքում Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 3 վիրավորներից երկուսը վիրահատվել են: Այս մասին ԼՈւՐԵՐ․ com-ի հետ…
«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի արդյունքում Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 3 վիրավորներից երկուսը վիրահատվել են: Այս մասին ԼՈւՐԵՐ․ com-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում, կան վիրավորներ: Պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ։
Կրակոցներ արձակած անձը, պարզվել է, նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի որդին է։ Իսկ վիրավորներից Ռոմեն Հարությունյանը Մելիք Մանուկյանի քրոջ որդին է, իսկ Հայկ Մանուկյանը՝ եղբորորդին։
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի...