Հասարակություն
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև 1996 թ․-ին սպանված Իոսիֆ Աղաջանովի մահվան հետ…
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև 1996 թ․-ին սպանված Իոսիֆ Աղաջանովի մահվան հետ կապված տեսանյութի տարածմանը։
Հիշեցնենք, որ տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր Նարեկ Մալյան օգտատերը։
«Ես չգիտեմ՝ ինքը ոնց է վերցրել, մենք նայել ենք մեր քարտուղարությունում. գրությունն ուղարկել է փաստաբանը, մենք տրամադրել ենք փաստաբանին, ճշտեք՝ գուցե Նարեկ Մալյանը վերցրել է փաստաբանից կամ փաստաբա՞նն է տվել. մենք տրամադրել ենք փաստաբանին: Եթե չեմ սխալվում՝ Նարեկ Մալյանը գրությամբ հայտնել էր՝ ումից է վերցրել»,-ասաց Ահարոնյանը:
Ահարոնյանը նշեց, որ իրենք ամսվա մեջ բազմաթիվ փաստաբանների տրամադրում են տեսանյութեր, եթե իրենց մոտ դրանք առկա են:
Նմանատիպ հոդվածներ
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակն...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Մհեր Ենոքյանի ներման վերաբերյալ վարչապետը դիրքորոշում է հայտնել
1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներ...