Հասարակություն
Ոչ մետաղական հանքեր շահագործող 10 ընկերություն զրկվել է լիցենզիաներից
Վերջին երեք ամիսներին ոչ մետաղական հանքեր շահագործող կազմակերպություններից 10-ը զրկվել են լիցենզիաներից: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց էներգետիկ ենթակառուցվածքների և բական պաշարների…
Վերջին երեք ամիսներին ոչ մետաղական հանքեր շահագործող կազմակերպություններից 10-ը զրկվել են լիցենզիաներից: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց էներգետիկ ենթակառուցվածքների և բական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:
«Այս ընթացքում 12 մետաղական հանքեր շահագործող և ավելի քան 60 ոչ մետաղական հանքեր շահագործողներ զգուշացում են ստացել: Ոչ մետաղական հանքեր շահագործողներից 10-ը զրկվել են լիցենզիաներից: Գործընթացը շարունակական բնույթ է կրում: Այդ թիվն անընդհատ փոփոխվում է»,- ասել է փոխնախարարը:
Ըստ նրա՝ զգուշացումների ու լիցենզիայից զրկելու հիմնական պատճառները սպառքներն են, տուրքերի չվճարումները, բնապահպանական մոնիթորինգի գումարների չվճարումները: Բացի դրանից, նաև պայմանագրային պարտավորություններ կան, որոնք ընկերությունները չեն կատարել։
Նմանատիպ հոդվածներ
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձր...
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է կոմիտեի աշխատակիցներին տրված պարգևավճարների թեմայ...
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչ...
Ինչպես են համացանցում հայտնվել Իոսիֆ Աղաջանովի սպանության դաժան կադրերը
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի...